Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:09 30-08-2023

Կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանը զարգանա․ դրանք սև ուժեր են

«Ես ասում եմ, որ միշտ կան ուժեր, որոնք խանգարում են պետությանը, որոնք չեն ուզում, որ պետությունը զարգանա, դրանք չար ուժեր են, վատ ուժեր են, սև ուժեր են։ Ինչպես ուզում եք՝ ասեք»։ Այս մասին այսօր Նոր Նորքում իրականացրած քարոզարշավի ընթացքում ասաց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Ես կարծում եմ՝ հայաստանցիները կարող են շատ լավ գնահատել, հասկանալ, ըստ դրա՝ իրենց ընտրությունը կատարել։ Լավ կլիներ, որ այդ ուժերը չլինեին կամ քիչ լինեին։ Այդ ուժերը ոչ միայն Հայաստանում կան, այլ բոլոր երկրներում, բայց մեզ մոտ այդ պրոցեսները շատ սուր են»։

Հարցին, թե ընտրությունների արդյունքում միգուցե կարիք լինի որևէ ուժի հետ կոալիցիա կազմել կամ ՔՊ-ի հետ կհամագործակցել, նա պատասխանեց, որ ակնկալում են 50 %-ից ավելի ձայներ հավաքել։

«Եթե ժողովուրդն այլ կերպ որոշի, ապա չենք համագործակցելու ՔՊ-ի և հին իշխաանությունների հետ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»