Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 17:00 16-12-2025

Օհանովի փողոցը կրկին կոյուղաջրերով է լցվել

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցը ամբողջությամբ կոյուղաջուր է։ Կոյուղատարերից դուրս եկող կեղտաջրերը լցվել ամբողջ փողոցի երկայնքով։

Տեղացիներն ասում են՝ խնդիրը մեկ օր չէ, գրեթե մեկ շաբաթ է։ «Զզվում ես՝ փողոցն անցնես, որ խանութ գնաս»,- ասում են բնակիչները։

Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ բաժնից հայտնում են, որ դեպքից տեղյակ են և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համատեղ այժմ դուրս են եկել աշխատանքներ իրականացնելու։

Oragir.News-ը հույս ունի, որ այսօրվանից մեկնարկած աշխատանքները պատշաճ կիրականացվեն, և շուրջ մեկ շաբաթ շարունակ չկատարված կամ անտեսված աշխատանքները վերջապես կհասցվեն տրամաբանական ավարտի, փողոցը կմաքրվի կեղտաջրից ու գարշահոտից։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը