copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:19 09-12-2025

Թուրքիայից արտահանումը դեպի հարևան երկրներ աճել է․ Ադրբեջանը 2-րդ տեղում է

Թուրքական մամուլը, հղում անելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներին, հայտնում է, որ այս տարվա հունվար–նոյեմբեր ամիսներին արտահանումը հարևան երկրներ աճել է՝ հասնելով 25․3 մլրդ դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 3․4%-ով։

Հաղորդվում է, որ «եղբայրական երկրներից» Ադրբեջանն արձանագրել է Թուրքիայի ամենաբարձր տարեկան արտահանման աճերից մեկը (6․1%)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։ Տվյալ հաշվարկներում ներառված չեն Նախիջևանի ինքնավար հանրապետություն կատարված արտահանումները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտահանման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Իրաքը, որը ներմուծել է շուրջ 9․3 մլրդ դոլարի թուրքական արտադրանք։ Առաջատար հնգյակի շարքում են Բուլղարիան (4․2 մլրդ դոլար), Հունաստանը (3․2 մլրդ դոլար) և Վրաստանը (2․3 մլրդ դոլար)։

Սեկտորային կտրվածքով արտահանման 1-ին տեղում են քիմիական նյութերը, որոնց վաճառքի ծավալը կազմել է մոտ 3․94 մլրդ դոլար, իսկ ամենացածրը՝ դեկորատիվ բույսերի արտահանումը՝ 34․3 մլն դոլար։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ