Ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձել է 21 օր՝ թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար և 30 օր՝ սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նաև նշեց, որ 18 ամիս ծառայող զինվորները լիարժեք օգտվելու են արձակուրդի հնարավորությունից։