Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:13 28-11-2025

Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Մեգա շին» ՍՊԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ Երևան քաղաքում գործող բետոնի պատրաստման արտադրամասը գործունեություն է իրականացնում՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300000 դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 411480 դրամի չափով։

Ամենից շատ դիտված