Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 20:30 08-11-2025

Դատական համակարգին չեմ վստահում, որովհետև անկախ չեն․ հարցում

Այսօր դատավորների ու առհասարակ դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացման խնդիրը դեռ առկա է: Շատ են քաղաքացիները, ովքեր բողոքում են կայացրած վճիռներից:

Քիչ չեն դեպքերը, երբ մեր քաղաքացիները դժգոհում են վճիռը մինչև վերջ հասկանալ չկարողանալուց:

Այս ամենն բերում է նրան, որ հանրությունը չի վստահում դատական համակարգին, իսկ իշխանությունն իր համար ցանկալի դատավորներ է ընտրում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դատական համակարգին վստահո՞ւմ եք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունն ասաց, որ չի վստահում դատական համակարգին, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Ոչ մեկին չեմ վստահում, ո՛չ Նիկոլին,տենց էլ հաղորդեք, ո՛չ ԱԺ-ին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ ոքի չի վստահում։

«Ոչ, ոչ մեկին չենք վստահում, ընդհանրապես էս կառավարությանը վստահելու ոչինչ չունենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դատական համակարգը լավ չի գործում։

«Իհարկե ոչ, որովհետև արդար չեն»,- ասաց նա։

«Կիսատ-պռատ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից