Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 14:15 08-11-2025

Արդարադատության համակարգն անկախ չի գործում և չի հակադրվում քաղաքական համակարգին

Արդարադատության համակարգը պետական ինստիտուտների մեջ առնձնահատուկ դեր ունի։ Գերակշիռ իմաստով՝ հանրային ընկալումն արդարադատության նկատմամբ եղել է այնպիսին, որ արդարադատության համակարգը քաղաքական իշախանությունից անկախ չէ, ինքնուրույն չի գործում․ այս մասին ՀՀ արդարադատության բարեփոխումներին նվիրված հանդիպման ընթացքում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ակնհայտ է, որ նման ընկալման համար եղել են նաև հիմքեր, դրան նպաստել են առանձին դեպքեր, առանձին իրադարձություններ, որոնք հանրության մոտ առաջացրել են այս մոտեցումը, որ արդարադատության համակարգն անկախ չի գործում, և չի հակադրվում նաև քաղաքական համակարգին»,- նշեց Դավթյանը։

Որպես օրինակ նա նշեց հետևյալը․ «Արդարադատության համակարգի ամենատարբեր ինստիտուտների ղեկավարներ մեկ օրվա մեջ քաղաքական իշխանության ղեկավարի ՍՄՍ-ով կարող են ազատվել աշխատանքից, և ըստ էության հանրության համար որևէ հիմնավոր բացատրություն չտրվի դրա համար։ Կարծում եմ՝ սա բավարար հիմք է, որպեսզի հանրության մոտ ձևավորվի համապատասխան ընկալումը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի