Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 05-03-2025

Հայկ Սարգսյանին չեմ ճանաչում. ոչ մի ՔՊ-ականի չեմ վստահում. հարցում

Նախօրեին Ազգային ժողովում խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագծի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ կեղծ 70 մլն շահում են տվեկ քաղաքացուն, որը դրանից երկու ամիս հետո 200 հազար դրամ սպառողական վարկ է վերցրել։

Հաշվի առնելով այն, որ սա բանկային գաղտնիք է, հետաքրքիր է ՔՊ-ական պատգամավորը որտեղից է նման ինֆորմացիայի տիրապետում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ եք կարծում` Հայկ Սարգսյանը ստում է, թե՞ բանկային գաղտնիքը չի պաշտպանվում»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ չի ճանաչում Հայկ Սարգսյանին։

«Չեմ ճանաչում իրեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ներկայումս մեր երկրում շատ է սուտը։ «Հայաստանում սուտն է տիրում»,- նշեց նա։

«Իրեն չեմ ճանաչում։ Ոչ մեկին չեմ հավատում ու չեմ վստահում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից