copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:48 07-10-2025

Հանրության մեծագույն մասն այսօր տոտալ ապատիայի մեջ է, զզվում է իշխանությունից ու տիտղոսային ընդդիմությունից հավասարաչափ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

««Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը ձգտում է զրոյի» միտքն այսօր ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նման միտք ՀՀ 2-րդ նախագահը կարող էր հնչեցնել բացառապես հետևյալ դեպքերից մեկում.

1.) Եթե գիտի մի բան, ինչի մասին չգիտի հայ ժողովուրդը: Օրինակ, որ առաջիկայում տեղի կունենան այնպիսի էական բաներ, ինչի արդյունքում կամ Նիկոլը լրիվ կզրոյանա կամ էլ շեշտակի կբարձրանա ընդդիմության վարկանիշը: Կամ Նիկոլն ինքն ամեն ինչ անելու է, որ ընտրություններում պարտվի ու իշխանությունը լեգիտիմ եղանակով փոխանցի մեկ ուրիշին: Օրինակ, իրեն:

2.) Ամբողջությամբ, խորն ու համապարփակ կտրված է իրականությունից ու չի հասկանում սոցիոլոգիա ընդհանրապես: Բացարձակ չի ճանաչում հայ ժողովրդին, չի զգում մեր հանրության զարկերակն ու նրա շունչը:

3.) Գիտակցաբար ապակողմնորոշում է հանրության ընդդիմադիր հատվածին, հերթական անգամ ժողովելու ընդդիմադիր ձայները. հաղթելու կարգախոսով, բայց պարտվելու իրական մտադրությամբ գնալով ընտրության: Որ հետո այդ պարտության պատասխանատվությունը կրկին բարդի ժողովրդի վրա ու լեգիտիմացնի Նիկոլի վերընտրությունը: Ինչպես փաստացի եղավ 2021 թվականին:

Հ.Գ. Իսկ թե ինչ տրամաբանությամբ է ընդդիմադիր էլեկտորատին արդեն բաժանում խմբերի ու հավանական տոկոսներ բաշխում, լրիվ հեքիաթային է. հանրության մեծագույն մասն այսօր տոտալ ապատիայի մեջ է, չի գտնում իր ցանկությունների արտահայտողներին, զզվում է իշխանությունից ու ձեզնից՝ տիտղոսային ընդդիմությունից հավասարաչափ: Ու միայն այդ պատճառով է մնում չկողմնորոշված»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է