copy image url
Ներքին 42 րոպե առաջ - 18:02 08-09-2026

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ


Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ընդգծելով երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և նախագահին փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա արդյունավետ իրականացմանն ու հետագա զարգացման հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված