copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:20 05-09-2023

Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Արցախում հացը բաշխվում է հավասարաչափ

Արցախում այսօրվանից հացը վճառվում է կտրոնով, սրա շնորհիվ մարդիկ կարողանում են հաց գնել, իսկ հերթերն ակնհայտորեն նվազել են։ Սոցիալական ցանցերում մարդիկ նկատում են, որ մինչև Արայիկ Հարությունյանի հրաժարականը հացի վաճառքը կտրոններով «անհնարին էր» 9 ամիս, իսկ նրա հրաժարականից հետո, երբ պետնախարար նշանակվեց առևտրական շահեր չունեցող մարդ, հացի խնդիրը գոնե մասամբ լուծելի դարձավ։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ մինչև սեպտեմբերի 5-ը Ստեփանակերտում հացը դեռ կտրոնով չէր, սակայն Մարտակերտում արդեն կտրոնային համակարգի էին անցել ու շատ լավ արդյունքի էին հասել։

«Ես չեմ կարող ասել, թե պատճառը որն է, որ մինչև Արայիկի հրաժարականը կտրոնով չէր, բայց բոլորս էլ ականատես ենք եղել, որ դեկտեմբերի 12-ից սկսած, երբ մտցվեց կտրոնային համակարգ տարբեր սննդամթերքի վրա, դա շատ լավ կարգավորում էր իրավիճակը, բայց ասել, որ սրա տակ տնտեսական շահ կա՝ չեմ կարող։

Միակ բանը, որի մասին հիմա մտածում եմ, այն է, որ իրավիճակը կարգավորվել է, ժողովուրդը գոհ է։ Հիմա էլ պետք է մտածենք այնպես անել, որ նվազագույն վնասներով այս իրավիճակից դուրս գանք»։

Նա նշեց, որ այդպես էլ հիմնավորում չեն լսել գործադիրից, թե ինչու վերացվեց կտրոնային համակագը, կամ ինչու մինչև սեպտեմբերի 5-ը հացը կտրոնով չէին դարձնում։ «Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, բայց անձամբ բազմիցս խոսել եմ, որ կտրոնային համակարգ պետք է ներդնել
Երբ բարձրաձայնում էին, չէին ասում, որ դա անհնարին է, ասում էին՝ կքննարկենք, բայց այդպես էլ իրականություն չդարձավ մինչև սեպտեմբերի 5-ը»։

Գալստյանն ասաց, որ այժմ յուրաքանչյուր թաղամասում բնակչության հաշվարկով տրամադրվում են կտրոններ, ու այդ տրամադրված կտրոնների չափով էլ այլուր է մատակարարվում, որը կարծես՝ բավարարում է թաղամասի բնակիչներին։ Այսօր մարդիկ կարողանում են հաց գնել՝ առանց բազմահազարանոց հերթերի։
Կարծում եմ, նոր նախագահի ընտրույթուններից հետո՝ շատ հարցերի գնահատական կտրվի, իսկ այս պահին ճիշտ չէ կրքերը բորբոքել ու մեղավորներ փնտրել»։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին