copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:06 24-09-2025

Ցնցված եմ. hանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մերձավանում կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:

Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- հայտարարել է ՔՊ-ականը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։