Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17:30-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սմբատաբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը կանայք են, 4-ը՝ տղամարդ, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: