copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 11:12 19-09-2026

Երևանում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը :

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները տեղում մի քանի հոգու բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց են տեղափոխել 1 հոգու․ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխելուց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «JAC»-ը սպասարկում է Հրազդան-Երևան թիվ 270 երթուղին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: