copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:31 04-03-2023

«Հաբռգածները» պետք է պատժվեն․ Գրիշա Սարգսյան (Ժարիտ Գրիշ)

ՄՀՆՋ (ОМОН) հրամանատար, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) դատապարտում է ազատամարտիկ Շահե Աճեմյանի նկատմամբ կիրառված բռնությունը։ Պահանջում է, որ մեղավորները անպայման բացահայտվեն և դատապարտվեն։

«Շահե Աճեմյանը թողել է արտերկրում իր անհոգ, ապահով կյանքը, հայրենի հողի պաշտպանության համար եկել Հայաստան։ 90 թվականից սկսած առաջնագծում է եղել և մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին։ Ուժեղ ազատամարտիկ է, մարտական լուրջ ուղի է անցել։ Ցավում եմ, որ երկրի պաշտպանի նկատմամբ նման քայլեր են արվում»,-ասում է գնդապետ Սարգսյանը։

Հրամանատարը ասում է՝ օրենքը պետք է խիստ լինի, ու պետք է բացառվեն նման դեպքերը․ «Երկրի, հայրենիքի պաշտպանին խփելուց ծանր հանցագործություն կա՞։ Այդ ձեռք բարձրացնողները հայրենիք չունեն։ Նրանք «հաբռգածներ» են, որոնք պետք է պատժվեն օրենքի խստությամբ, որ ազատամարտիկ անունն ու նրա արժանապատվությունը հարգվի»։

Երեկ՝ մարտի 2-ին, մահափորձ է կատարվել «Խաչակիրներ» լեգենդար ջոկատի փոխհրամանատար (հրամանատար Կարո Քահքեջյան՝ Սպիտակ արջ), Արցախյան առաջին պատերազմի հայտնի ազատամարտիկներից Շահե Աճեմյանի հանդեպ։ Դիմակավորված անձինք Արզումանյան-Շինարարներ խաչմերուկում հարձակվել են ազատամարտիկի վրա, փայտերով հարվածներ են հասցրել։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին