copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:01 03-09-2025

ՄԻՊ-ը մի շարք խնդիրներ է արձանագրել Խարբերդի մանկատանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2025 թվականի օգոստոսի 27-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն): Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Ուշադրության է արժանի այն, որ Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։ Հաստատության տնօրինությունն ու աշխատակազմը, ընդհանուր առմամբ, հետևողական են խնամք ստացող երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերին, երեխաները, հիմնականում, ներգրավված են տարբեր ժամանցային և մշակութային միջոցառումներում:

Գնահատելով ներդրված ջանքերն՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ համակարգային խնդիրներին:

Մասնավորապես՝

• տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի ընթացքում շարունակվել է շահառուներին Հաստատություն տեղափոխելու գործընթացը։ 2025 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի, և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։ Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, այնպիսի պայմաններում, երբ Հաստատության ենթակառուցվածքներն ի սկզբանե նախատեսված են եղել երեխաներին խնամք տրամադրելու համար։ Նախաձեռնվել է երկու շահառուի փոքր տուն տեղափոխելու գործընթաց։

• Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` առկա էր շահառուների սեռատարիքային բաշխվածության հետ կապված խնդիր, ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, բացակայում էր առանձնացված պայմաններում շահառուների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, առկա էր սանհանգույցների և լոգարանների թվի պակաս, որոշ դեպքերում բացակայում էր միջնապատը ցնցուղարանների և զուգարանակոնքերի միջև և այլն:

• Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
• Հաստատությունում առկա էր շահառուների պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար համապատասխան գնահատում իրականացնելու անհրաժեշտություն։
• Հաստատությունում աշխատողների թիվն անհամեմատ պակաս էր խնամք ստացող շահառուների թվի համեմատությամբ, առկա էր աշխատողների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն։ Հաստատությունն ուներ բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն։
• Չնայած իրավասու մարմնի կողմից իրականացվող վերապատրաստումներին՝ արդիական է մնում պետության կողմից նեղ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը և այլն:

Նշված և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը