copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:36 01-09-2025

Գյուղում ամուսնությունները նվազել են, պայմաններ չկան․ ըբը էլ ուրդից աշակերտ էղնի. Զարիշատի գյուղապետ

Այս տարի Շիրակը մարզի Ամասիա համայնքի հեռավոր 5 բնակավայրերի և մեկ գյուղ էլ Ախուրյան համայնքից առաջին դասարան չունեն։ Ամասիայի Արդենիս, Զորակերտ, Գտաշեն գյուղերի դպրոցները նախորդ ուսումնական տարում ևս առաջին դասարան չեն ունեցել։

Oragir.News-ը զրուցել է առաջին դասարան չունեցող գյուղերի վարչական ղեկավարների հետ։

«Մեր գյուղում ամեն ինչն էլ խնդիր է։ Ընտանիքներ գիտեմ, որ գյուղում ամեն ինչ ունեն, բայց երեխաներին Ախուրյան են ուղարկում դպրոց։ Մարդիկ խնդիրների պատճառով են գնում, պայմաններ չկան, տրանսպորտ չկա։ Մարդիկ չեն համակերպվում ու իրենց երեխաներին ուրիշ տեղ են ուղարկում սովորելու»,- ասում է Արդենիս գյուղի վարչական ղեկավար Ռոզա Քանանյանը։ Գտաշենի վարչական ղեկավար Արմեն Էգնատոսյանն էլ ասում է, որ ճիշտ է, այս տարի չունեն առաջին դասարանցի, բայց մյուս տարի կունենան, նախակրթարանում 5 սաներ ունեն, որոնք հաջորդ ուսումնական տարում արդեն կհամալրեն առաջին դասարանցիների շարքերը։

«Եկող տարի 5 աշակերտ կունենք, գյուղը չի դատարկվում, ուղղակի առաջին դասարանի տարիքի երեխա դեռ չունենք։ Մեր գյուղը վերաբնակեցված գյուղ է, հմի ըսպես է ստացվել»,- ասում է Արմեն Էգնատոսյանը։

Շաղիկի գյուղապետ Արտակ Բադեյանն էլ ասում է, որ գյուղում ամեն ինչը խնդիր է։ Դպրոցում 3 աշակերտ է սովորում, իսկ միակ ուսուցչուհին էլ բոլոր առարկաներն է դասավանդում:

Զարիշատի վարչական ղեկավար Անդրանիկ Տոնոյանն էլ ասում է, որ գյուղում ամուսնությունները նվազել են, պայմաններ չկան․ ըբը էլ ուրդից աշակերտ էղնի։

«Գյուղի ջահելները չեն ամուսնանա, ես ի՞նչ էնեմ, բռնեմ զոռով նշանե՞մ, պատժամիջոց կիրառե՞մ։ Քյասա ըսեմ մեր գյուղի անունը կիմանան չեն ուզե ըստեղ հարս գան, ըբը էլ ուրդից երեխա էղնի»,-ասում է Անդրանիկ Տոնոյանը։

Ախուրյանի շրջանի Ջաջուռ կայարանի դպրոցը ևս առաջին դասարան չունի, գյուղում կան առաջին դասարանի տարիքի երեխաներ, բայց այստեղ պատճառն այն է, որ ծնողները նախապատվությունը տալիս են հարևան գյուղերի դպրոցներին։

«Առաջին դասարանցի երեխաներ կան, բայց ծնողները կողքի գյուղերի դպրոց են ուղարկում։ Հիմնականում Կրաշեն, Սարիար, Ջաջուռ»,- ասում է Ջաջուռ կայարանի վարչական ղեկավար Աշոտ Գրեյանը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում