Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 19-08-2025

Որոշողը ես չեմ․ ով պետք ա, արդեն որոշել ա Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ տալ․ հարցում

Նախօրեին ժողովրդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացնելու հարցին։ «Ես ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու վերաբերյալ համատեղ դիմում ներկայացնել Միջազգային Նոբելյան կոմիտեին», - ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Թրամփն արժանի՞ է խաղաղության Նոբելյան մրցանակի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, քանի որ մի քանի պատերազմ է կանգնեցրել։ «Դա մեր գործը չի, նա արժանի է, թե չէ», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դեմ չէ։ «Ինքը երեք պատերազմ կանգնացրեց, հեսա էս էլ կկանգնի, էլի լավ ա։ Ինձ թվում ա կարելի ա», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Նիկոլ Փաշինյանը սխալ բաներ է անում։ «Ես համաձայն չեմ, իհարկե չէ, որովհետև Թրամփն իր ձևով ա մտածում, մեր Հայաստանը՝ մի ուրիշ ձևով։ Հայաստանի ղեկավարը շատ սխալ բաներ ա անում, որը չի համընկնում Հայաստանի ոչ մի բնակչի մտքի հետ»,- ասաց նա։

«Ես չեմ կարող որոշել, ով պետք ա արդեն որոշել ա», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ