copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:22 18-04-2024

Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա

Ադրբեջանական հասարակական կազմակերպությունները և այսպես կոչված «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի բնակիչները» Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին կոչ են արել «հաշվի առնել ադրբեջանական հասարակության դիրքորոշումը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետական նախարար, հայտնի հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

«Ռուբեն Վարդանյանի կյանքն ու գործը վիրավորում են այն իդեալներն ու արժեքները, որոնցով առաջնորդվում է Խաղաղության Նոբելյան մրցանակը, նույնիսկ այս մրցանակի համատեքստում նրա անվան հիշատակումը կարող է վնասել նրա հեղինակությանը և մոլորեցնել միջազգային հանրությանը»,- ասվում է ադրբեջանցիների նամակում, որի պատվիրատուն, ըստ ամենայնի, Ալիևի աշխատակազմն է։

Նամակում նաև նշվում է, որ «փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման միջոցով հարստացած» Վարդանյանի դեմ լուրջ մեղադրանք է առաջադրվել. «Որոշ ժամանակ նա եղել է Ղարաբաղի անջատողականների առաջնորդներից․ այդ անջատողական կառույցը ձևավորվել էր Ադրբեջանում, և հիմա արդեն ինքնալուծարված է»,-գրում է ադրբեջանական մամուլը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել