Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:30 19-08-2025

Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև սահմանների անխախտելիությունն ունի կենսական նշանակություն. Փաշինյան

«Երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի», - Իրանի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանլից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարության առանցքային առաջնահերթություններից են», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն:

«Պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահի Մասուդ Փեզեշքիանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի ունեցավ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-ների միջև 2025-2027թթ. քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր։ Փաստաթղթեր ստորագրեցին նաև Հայաստանի և Իրանի այլ գերատեսչությունների միջև:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան