copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:40 18-08-2025

Շոգի պայմաններում դեղորայքի սխալ պահպանումը կարող է փոխել դեղերի արդյունավետությունն ու անվտանգությունը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Դեղերի պահպանումը շոգ եղանակին և անվտանգությունը
Շոգի պայմաններում դեղորայքի սխալ պահպանումը կարող է փոխել դեղերի արդյունավետությունն ու անվտանգությունը։ Այս առումով կարևոր է հետևել նշված պայմաններին`

• Պահեք դեղորայքը սառը և չոր վայրում (15–25°C)։
• Մի թողեք մեքենայի մեջ կամ արևի տակ։
• Մի սառեցրեք, եթե դրա համար չկա հատուկ ցուցում։
• Ճանապարհորդելիս օգտագործեք ջերմամեկուսիչ պայուսակ։

Դեղերի սխալ պահպանման հետ կապված խնդիրներից աշխարհում տուժում է հիվանդների մոտ 5%-ը։ Միայն ԱՄՆ-ում տարեկան 1.3 միլիոն մարդ տուժում է դեղորայքային սխալներից։ Հիվանդանոցներում միջինը բաժին է ընկնում 6.5 սխալ 100 հիվանդի հաշվով։ Դեղորայքային սխալներն աշխարհում կազմում են առողջապահական ծախսերի շուրջ 1%-ը։ Պատահական թունավորումներից մահացությունը կազմում է մեր հանրապետությունում ըստ պաշտոնական վիճակագրության կազմում են 0.5–0.7 դեպք/100,000 բնակչի հաշվարկով։

Բարձր ջերմաստիճանի ազդեցությանն ավելի զգայուն են ինսուլինը և հակաշաքարային դեղերը, այսպես օրինակ` ինսուլինը >30°C-ում արագ քայքայվում է և կարող է դառնալ անարդյունավետ կամ առաջացնել անկանխատեսելի ազդեցություններ։ Ջերմազգայուն են հոգեմետ և նյարդաբանական դեղերը, նաև քսուքները (օր․՝ հորմոնալ քսուքներ), որոնք շոգին հալչում են, ակտիվ նյութի խտությունը փոխվում է, աչքի կաթիլները, հակաբիոտիկները` հատկապես սուսպենզիաները շոգին պղտորվում են և դառնում անարդյունավետ։

Ախտանշաններ, որոնք կարող են մատնանշել թունավորումը` սրտխառնոց, փսխում, սրտխփոց կամ ճնշման անկում, թուլություն, գլխապտույտ, ավելացած քրտնարտադրություն կամ դրա բացակայություն, անուշադրություն, ցնցումներ:

Այս խնդիրների կանխարգելման առումով կարևոր է պահպանել դեղերը ըստ ցուցումների` (15–25°C կամ +2–8°C սառնարանում), դեղ ընդունող հիվանդներին խորհուրդ տալ խմել բավարար հեղուկ, անհասկանալի ախտանշանների դեպքում դեղի ընդունումը դադարեցնել և դիմել բժշկին։
Եվս մեկ կարևոր խնդիր է երեխաներից հեռու դեղորայքի պահպանումը: Երեխաների մոտ պատահական դեղորայքային թունավորումները հաճախ են լինում դրանց հասանելիության և գրավիչ գույնի հետ կապված։ Խորհուրդներ`

• Պահել բարձր և փակ վայրում։
• Օգտագործել փակվող դեղատուփ։
• Մի պահեք դեղերը պայուսակում կամ սեղանի վրա։
• Պահպանեք արտադրողի փաթեթավորմամբ։
• Ժամկետանց դեղերը դեն նետեք։
• Բացատրեք երեխային, որ դեղը «հատուկ ուտելիք» չէ»։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում