ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է մեքսիկական Խուարես (Juárez Cartel) և Լոս Վիագրաu (Los Viagras) նարկոկարտելներին օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների (FTO) և հատուկ կատեգորիայի գլոբալ ահաբեկիչների (SDGT) ցանկում ներառելու մասին, ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունում հայտարարել են, որ երկու կարտելներն էլ դաժան թմրա-ահաբեկչական կազմակերպություններ են, որոնք բազմաթիվ հարձակումներ են գործել ԱՄՆ քաղաքացիների, մեքսիկական անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա:
Պետքարտուղարությունում ընդգծել են, որ որոշումն ուղղված է նարկոկարտելների գործունեության դեմ պայքարին, նրանց ֆինանսական ռեսուրսների հասանելիության սահմանափակմանը և դաժան հանցագործությունների ֆինանսավորման համար օգտագործվող եկամուտների աղբյուրների խափանմանը:
Որոշման ուժի մեջ մտնելուց հետո նշված կազմակերպությունների և նրանց հետ առնչություն ունեցող անձանց ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ քաղաքացիների վերահսկողության տակ, կսառեցվեն: ԱՄՆ քաղաքացիներին ևս արգելվում է ֆինանսական գործարքներ իրականացնել նրանց հետ: