copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 18:35 13-08-2025

Գործ ունենք ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը չի երևում

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ իշխանությունները փորձում են Վաշինգտոնյան պայմանավորվածութունները ներկայացնել մեր հանրությանը որպես իրենց կողմից հաղթական մի նվաճում, արձանագրենք այս պահին եղած հետեւյալ սթափեցուցիչ իրողությունները.

1. Այն, ինչ որ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ, ընդամենը` Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից, որովհետեւ Ադրբեջանը միևնույն է հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շարունակում է օկուպացնել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները, հայ պատանդներ պահել բանտերում, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը և արցախահայերի վերադարձի բոլոր հնարավորությունները, պետական մակարդակով ծավալապաշտական հայատյաց քարոզչություն իրականացնել եւ հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին: Հայաստանի դեմ այս ոտնձգություններից հրաժարվելու որևէ պարտավորություն այս գործընթացում Ադրբեջանն իր վրա չի վերցնում:

2. Փաստորեն, գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում:

3. Անբացատրելիորեն, ստորագրումից արդեն 5 օր անց, չեն հրապարակվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված երեք մեմորանդումները, որոնք մեր հանրությանը պետք է ներկայացնեին Թրամփի «միջանցքի» (դա հենց Թրամփի կողմից օգտագործված եզրույթն է) ստեղծման պայմաններն ու կարգավորումները, մինչդեռ, ըստ Reuters հեղինակավոր ինֆորմացիոն գործակալության, համաձայնությունը նախատեսում է 99 տարով ՀՀ տարածքի վարձակալություն ԱՄՆ-ի կողմից, որն էլ պետք է իր հերթին, այն վերավարձակալության իրավունքով հանձնի մասնավոր ընկերությանը, ինչը չի կարող այլ կերպ ընկալվել քան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակում:

4. Այն վիճակը, որն ստիպում է Հայաստանին ընդունել Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր այս նվաստացուցիչ եւ, ինչն ավելի կարեւոր է, վնասարար պահանջները, ստեղծվել են հենց վարչապետ Փաշինյանի 7 տարվա պաշտոնավարության ընթացքում թույլ տրված կործանարար քաղաքական որոշումների հետեւանքով: 2018 թվականից ի վեր, անվերջ այս աղետների հեղինակ փաշինյանական ռեժիմը փորձում է այդ աղետների ընթացքը իբր վերջապես կանգնեցրած լինելու պատրանքը ներկայացնել որպես նվաճում, որն իրենց մաքրում է մեր ազգի գլխին բերած աղետների և կորուստների մեղավորությունից:

Հաշվի առնելով այս իրողությունները` իշխանական ռեժիմի քարոզչական այս արշավը այլ կերպ, քան բացահայտ ցինիզմի և խաբեության դրսևորում, որակել հնարավոր չէ»:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են