copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:05 06-08-2025

Կարելի է եզրակացնել, որ 44-օրյային հայկական կողմի պարտությունը փաստացի կանխորոշված էր. «ՀայաՔվե»

Հինգ տարվա հեռավորությունից վերլուծելով 44-օրյա պատերազմին նախորդած, ընթացքում տեղի ունեցած եւ դրան հաջորդած հիմնական դեպքերի տրամաբանությունը` կարելի է եզրակացնել, որ պատերազմում հայկական կողմի պարտությունը փաստացի կանխորոշված էր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։

«Եվ դա` ոչ այնքան ռազմական ուժերի բալանսով (2016-ից ի վեր այն արմատապես չէր փոխվել), այլ Հայաստանում իշխանության եկած նոր ուժի վճռականությամբ՝ ամեն գնով ազատվելու Արցախից, որն այն ավելորդ տնտեսական բեռ էր համարում, եւ հարեւանների (իրականում՝ թշնամիների) հետ առեւտրային հարաբերությունների վերականգման հիմնական խոչընդոտ։

2020 թ․ այս թեզը հնարավոր չէր հանրայնացնել, քանզի հայ հասարակության մեծ մասը դա որեւէ կերպ չէր ընդունի, ուստի պարտությանը պետք էր տանել քողարկված միջոցներով՝ վարկաբեկելով եւ պաշտոնանկելով փորձառու ռազմական ղեկավարներին, կազմալուծելով մոբիլիզացիոն պատրաստության համակարգը, անհիմն պատրվակներով սահմանափակելով բյուջեից պաշտպանական հատկացումները, եւ այլն»։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը