Երգիբ Անդրեն իր սոցիալական էջերում բարձրաձայնել է համացանցում իր դեմ իրականացվող հետևողական արշավի մասին։ Արտիստը հանրությանն է ներկայացրել իրեն պարբերաբար թիրախավորող կեղծ էջն ու հայտարարել, որ պատրաստվում է հարցը լուծել բացառապես իրավական ու օրինական ճանապարհով։
Երգիչն իր հրապարակման մեջ ընդգծել է, որ որոշակի անձինք կեղծ էջի հետևում թաքնվելով՝ փորձում են վարկաբեկել իրեն.
«Այս Ֆեյք էջը հետևողականորեն հայտնվում է գրեթե ամեն հրապարակման տակ, որտեղ խոսք կա իմ մասին՝ նույն ատելությամբ և նույն ձեռագրով։ Փնտրում եմ կիբերանվտանգության աշխատակցի՝ էջի ետևում կանգնած անձին օրինական ճանարհով բացահայտելու հարցով»,- անկեղծացել է Անդրեն։
Կարճ ժամանակ անց Անդրեն հանդես է եկել նոր գրառմամբ՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ նշանակալի առաջընթաց կա կեղծ օգտատիրոջ ինքնությունը պարզելու գործում.
«Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն։ Շատ շուտով ամեն ինչ իր անունով կկոչվի։ Մնացածը՝ օրենքի սահմաններում»,- եզրափակել է երգիչը։