copy image url
Արտաքին 58 րոպե առաջ - 22:08 15-08-2026

ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 15-ին ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Օդեսայի նավահանգստում գտնվող՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքի պահեստներին։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարվածներն իրականացվել են հարվածային ԱԹՍ-ներով։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ նախօրեին՝ օգոստոսի 14-ի երեկոյան, ռուսական ուժերը Յուժնի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստին, իսկ օգոստոսի 15-ի գիշերը հարվածներ են հասցվել Իզմայիլի նավահանգստի ենթակառուցվածքներին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտարարել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցնում միայն Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին ու դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։