copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:22 27-07-2023

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի պայմաններում, երբ բանակցային օրակարգն արդեն կանխորոշված է ու սահմանված. Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի պայմաններում, երբ բանակցային օրակարգն արդեն կանխորոշված է ու սահմանված՝ կողմերից մեկի ցանկությունների հիման վրա, ավելին՝ դա էլ փաստացի հաստատված է Հայաստանի իշխանությունների կողմից: Եվ սա այն դեպքում, որ ոչ մի խոսք չի գնում բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ապահովելու կարևորության և անհրաժեշտության մասին: Մինչդեռ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները պետք է ընթանան երրորդ կողմի մասնակցությամբ: Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Եվ հենց մենք պետք է ստիպենք նրանց փոխել իրենց մոտեցումն այս հարցում: Բանակցությունների գնալուց առաջ պետք է ունենալ հստակ արտահայտված դիրքորոշում, օրակարգ, պատրաստված բանակցող թիմ, որ մյուս կողմը հասկանա, որ դու բանակցությունների կողմերից մեկն ես»,- գրել է Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի