copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:57 24-07-2024

Մրցույթի արդյունքները կանխորոշված են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթողին կհայտարարի հուլիսի 29-ին։ Մենք օրեր առաջ էինք գրել, որ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից, պրոիշխանական Արմեն Քոլոյանն է իշխանության թեկնածուն: Նրան տնօրեն դարձնելու ցանկությունն այնքան մեծ է, որ որոշել են հրաժարվել իրենց լոզունգներից` արդար ընտրության եւ պետական համակարգի երիտասարդացման: Քոլոյանը 67 տարեկան է։ Տարօրինակ է, որ օրենքը տարիքային սահմանափակում չի նախատեսում, չէ՞ որ ղեկավար պաշտոններում աշխատելու տարիքը 65-ն է:

Երեկ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, թե ունի փաստեր, որ մրցույթի արդյունքները դեռ չհայտարարված՝ Քոլոյանին տարել են կառավարություն, այսինքն` մրցույթը կեղծ է, արդյունքը՝ կանխորոշված: Նա դիմել է մրցույթի մասնակիցներին եւ կոչ արել բոյկոտել այն` հայտերը հետ վերցնել։

Մրցույթի մասնակից, «Հրապարակ»-ի թղթակից Լուսինե Պետրոսյանը բոյկոտը ճիշտ չի համարում` 2 պատճառով. գործընթացը գնահատելու համար պետք է սպասել դրա ավարտին․ «Այն, որ ինչ-որ մեկը կառավարության շենքում (ըստ ամենայնի՝ երկրորդական մեկը, ով հեռախոսազանգով միջամտելու ազդեցություն չունի) հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին եւ Քոլոյանին կամ անձնական շահագրգռություն ունի, որ Ռադիոյի տնօրեն ընտրվի պրն Քոլոյանը, դեռ երաշխիք եւ փաստ չէ, թե այդպես էլ կլինի։ Պետք է նախ Քոլոյանի ընտրությունը դառնա փաստ, որ դրանից էլ հետեւություն եւ գործողություն բխեն»: Եվ` «ընտրությունը կատարվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ մասնագիտական կենսագրություն, մոտիվացիա, Հանրային ռադիոյի զարգացման հայեցակարգ, եւ պրն Քոլոյանի ներկայացրած փաթեթը դժվար թե լավագույնը լինի»։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ