Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:20 30-07-2025

Արդեն երկու օր է՝ «Ռիո մոլի» տարածքը կոյուղաջրերի մեջ է. քաղաքացիները վրդովված են

Արտակարգ իրավիճակն առաջացել է Հրաչյա Քոչար փողոցում՝ «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի տարածքում, որտեղ ամբողջ փողոցը ողողված է կոյուղաջրերով։ Թեև աշխատանքներ իրականացվում են, սակայն իրավիճակն առայժմ մնում է նույնը։

Տեղի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում ստեղծված վիճակից՝ նշելով, որ անտանելի է ոչ միայն հոտը, այլև տարածքում առաջացած հակասանիտարական պայմանները։

«Երկու օր է՝ կոյուղաջրերը հոսում են։ Ասում են՝ խողովակների պայթյուն է եղել, քանի որ հին են եղել»,- ասում է բնակիչներից մեկը։

Շատ քաղաքացիներ, սակայն, տեղեկացված չեն եղել՝ ինչու է իրավիճակն այսպիսին․ ոմանք նշում էին, թե պարզապես տեսել են՝ ջուրը հոսել է, բայց չեն պատկերացրել իրական ծավալը կամ վտանգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել