Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:05 22-07-2025

Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները

Օրերս «Փարավոն» համալիրում կայացել է Harmony Meetup 7 տեխնոլոգիական համաժողովը։ Ամենամյա համաժողովն այս տարի հյուրընկալել է 500-ից ավելի միջազգային հյուրերի, որոնց մեծ մասը՝ ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Harmony Meetup 7-ի հարկի տակ հավաքված ՏՏ համայնքի, ոլորտի մասնագետների քննարկման առանցքային թեման արհեստական բանականության հնարավորություններն ու բիզնեսում նոր ոլորտների ներգրավումն էր։ Սրա շրջանակներում տեխնոլոգիական համայնքի ուշադրությանն են ներկայացվել YoSpace խմբի բոլոր Yo պրոդուկտները՝ իրենց նորարարական լուծումներով և արհեստական բանականության ինտեգրման ընթացիկ գործընթացներով։

Համաժողովին ներկայացվել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը, որը հաշվարկում է օգտատերերի քայլերն ու դրամայնացնում դրանք։ Միջոցառմանը ներկա է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող, ֆրանսիացի ֆուտբոլային աստղ Պատրիս Էվրան, ով հանդիսանում է YoHealth-ի պաշտոնական դեսպանը։ Նա այս օրերին գտնվում է Հայաստանում և YoHealth-ի հովանավորությամբ վարպետության դաս է իրականացրել «Փյունիկի» սաների հետ և հանդիպել երկրպագուների հետ։

Ի դեպ, համաժողովին հայտարարվել է, որ YoSpace խումբը նախատեսում է յուրաքանչյուր երկրի համար տրամադրել հավելվածի օգտագործման մեկական ֆրենչայզի արտոնագիր։ Այս ձևաչափով համագործակցող անձինք կամ կազմակերպությունները կստանան բացառիկ ներկայացուցչության իրավունք տվյալ երկրի տարածքում։

Ներկայացվել է YoHealth-ի հետ ինտեգրված InBody սմարթ կշեռքը, որը վայրկյանների ընթացքում տրամադրում է համապարփակ տվյալներ մարդու ֆիզիկական վիճակի մասին՝ մարմնում ընդհանուր ջրի քանակը, սպիտակուցների և հանքանյութերի քանակը, հաշվարկում է ճարպային զանգվածը, սրանց հիման վրա էլ կազմվում է սեգմենտային վերլուծություն և առաջարկում անհատականացված խնամքի պլան։

YoSpace խմբի այլ պրոդուկտներից ուշադրության կենտրոնում է գտնվել YoBlog-ը՝ բացառիկ հարթակ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը՝ ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: YoSpace-ը մի հարթակ է, որն ունի նաև առցանց առևտրի հնարավորություն՝ YoMall-ի միջոցով, հնարավորություն է տալիս բացահայտել բնակարաններ, հյուրանոցներ, սննդի վայրեր՝ YoDoor-ի միջոցով։

Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ YoSpace-ի բոլոր նախագծերում ինտեգրված արհեստական բանականության մեխանիզմներին։ Ընկերության նախագծերի հիմքում մեկ մոտեցում կա՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ավելի սահուն դարձնել օգտատերերի փորձառությունն ու երկկողմանի հնարավորություններ ընձեռել թե՛ մասնավոր տնտեսվարողներին, որոնց համար YoSpace-ը մարքեթինգային հարթակ է հանդիսանում, թե՛ օգտատերերին։

YoSpace խմբի բանախոսները ներկայացրել են իրենց փորձն արհեստական բանականության արդյունավետ կիրառման ուղղությամբ՝ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ զարգանալու իրենց ձգտումը։

Harmony Meetup 7-ի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ, փորձի փոխանակում։ Harmony Meetup տեխնոլոգիական համաժողովը միտված է համախմբել տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատարներին՝ հնարավորություն ընձեռելով ստեղծել ամուր գործընկերային կապեր։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով