copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:15 11-08-2025

Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները (տեսանյութ)

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ս․թ․ հուլիսի 20-26-ին մասնակցել է Սևանա լճի ափին կայացած Սևան ստարտափ սամմիթ 2025-ին և յոթօրյա միջոցառման ընթացքում ներկայացրել է դրամապանակի միջոցով Fastex հաշիվների հասանելիության հնարավորությունները։ Միջոցառումը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որը հյուրընկալում է նորարարության ջատագովներին աշխարհի տարբեր ծայրերից։

Ֆասթ Շիֆթի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ասել է․ «Այսօր մենք ներկայանում ենք մեր մի շարք ինովացիոն պրոդուկտներով, որոնցից կուզեմ հատկանշել Ֆասթեքսի հետ համագործակցությունը, Ֆասթեքս հաշիվների ստեղծումը և կցագրումը Ֆասթ Շիֆթ wallet-ում:

Երկրորդ պրոդուկտը, որն այսօր ներկայացնում ենք մոտ օրերս Ֆասթ Բանկի հետ համատեղ դիջիթալ քարտերի թողարկումն է»:

Տաղավարի այցելուները ծանոթացել են նաև վերջերս թողարկված «YoYo» բջջային հավելվածին` 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար, որը նրանց առաջին քայլն է դեպի ֆինանսական գրագիտություն։ Հավելվածը հեշտացնում է ընտանիքի կրտսեր անդամներին գումար փոխանցելն ու ելումուտերի վերահսկողությունն ապահով հարթակում։

Այցելուները նաև ակտիվորեն օգտվել են Հայաստանում բացառապես Ֆասթ Շիֆթ բջջային հավելվածի միջոցով գործող PowerFull լիցքավորման սարքերից (power bank)՝ միջոցառման ընթացքում լիցքավորելով իրենց էլեկտրոնային սարքերը։

Ի դեպ, Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակով POPUTI հավելվածով Հայաստանում ցանկացած ուղղությամբ երթ պատվիրելիս՝ օգտատերերը կարող են 50%-ը քեշբեք ստանալ POPUTI-ի հաշվին։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը