copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:27 05-07-2025

Աջափնյակի ՔՊ-ական նախկին ղեկավարը կրկին ամբաստանյալի աթոռին է. Փաստինֆո

Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Վճռաբեկ դատարանը բեկանել է նրա վերաբերյալ արդարացման վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Գևորգ Բաբայանը թաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020թթ։ Ըստ քրեական գործի՝ Գևորգ Բաբայանը նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Սմբաթի Սարգսյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի հասցեներում առանց շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց և վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց ու իրեն ներկայացնելուց հետո չի կատարել համայնքի ղեկավարի համար օրենքով սահմանված պարտականությունները, այն է՝ համայնքի ղեկավարը կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, իր պաշտոնեական դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան չի ուղարկել, բացի այդ Սերոբ Սարգսյանին արգելել է Երևան քաղաքի Նազարբեկյան 41/5 և 41/2 հասցեներում իրականացվող ապօրինի շինությունների վերաբերյալ վարչական իրավախախտման փաստն հավաստող արձանագրություններ կազմել: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Գևորգ Բաբայանը, պարտավոր լինելով ղեկավարվելու ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կանոններով, չի կատարել դրանք և հիշյալ հողամասերի վրա ինքնակամ կառույցների առկայության պայմաններում կառուցապատողներին տվել է չծանրաբեռնված հողատարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ շինթույլտվություն՝ ինչի արդյունքում Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 596.330 ՀՀ դրամին համարժեք գույքային վնաս: «Դրանից հետո իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով՝ օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում Սերոբ Սարգսյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ Երևանի քաղաքապետարան արձանագրությունը իր կողմից չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես Սերոբ Սարգսյանի կողմից դրսևորած անփութության արդյունք՝ արձանագրությունն իրեն հանձնված չլինելու հետևանք: Որից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց շուրջ երկու ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսին փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթաց, ինչի արդյունքում Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 41/6, 41/5 և 41/2 հասցեներում ապօրինի կառուցապատում իրականացնող անձինք չեն ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 200.000֊ ական ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության՝ ընդհանուրը 600.000 ՀՀ դրամի չափով: Վերը նշված գործողությունների հետևանքով Երևան համայնքին պատճառվել են ընդհանուր 1.196.330 ՀՀ դրամի չափով գույքային վնաս»,- նշված է մեղադրանքում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացրել է Բաբայանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Դատական ակտը, սակայն, բողոքարկման արդյունքում բեկանվել է։ Վճռաբեկ դատարանը որոշել է գործը նոր քննության ուղարկել՝ Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է Սուրեն Խաչատրյանին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի