copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:21 06-08-2021

Ադրբեջանցի զինծառայողները հրդեհում են հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտու խոտածածկ տարածքները․ «Փաստինֆո»

Ադրբեջանցի զինծառայողները հրդեհում են հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտու խոտածածկ տարածքները: Համացանցում տարածվել է տեսանյութ, որն ապացուցում է, որ ադրբեջանական կողմը դիմում է սադրանքների՝ միտումնավոր այրելով միջդիրքային խոտածածկ հատվածը։

Տեսանյութում նկատելի է, որ ադրբեջանցի մի քանի ծառայողներ հատուկ միջոցներով կրակ են վառում ու այն նետում արդեն այրվող խոտածածկ հատվածներ, որի հետևանքով սահմանային հատվածում բռնկվել է հրդեհ ու ծուխը

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն իրականացրել է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ և, ինչպես տեղեկացրել է ՊՆ-ն, մեր կողմից տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը

Ձեզ գուցե հետաքրքրի