Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 19:03 23-06-2025

Ո՞րն է լինելու Ադրբեջանի դերը. Իսրայելը այս «շախմատային ձին» որտե՞ղ և ինչպե՞ս է օգտագործելու

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այն, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է, սրանում չկա կասկածի նշույլ։ Սակայն, իրանա-իսրայելական անընդհատ փոխակերպվող ռազմական գործողությունների համապատկերում շատերն հարցնում են, թե ո՞րն է լինելու Ադրբեջանի դերը այս հակամարտության մեջ և Իսրայելը այս «շախմատային տախտակի ձին» որտեղ և ինչպե՞ս է օգտագործելու։

Կիրառական իմաստով արդեն իսկ Ադրբեջանը այս հակամարտության մեջ է՝ իր տարածքում իսրայելական հետախուզության կենտրոններ արտոնելով, իսրայելական ավիացիայի համար կերոսին և վառելանյութ ապահովելով, իսկ մինչ-պատերազմական շրջանում՝ թյուրքախոս իրանցիների շրջանում պանթյուրքիաստական գաղափարների տարածում հովանավորելով, ֆինանսական և այլ աջակցությամբ անջատողական շարժումներ խրախուսելով, ինչպես նաև՝ նպաստելով իսրայելական հետախուզության կողմից Իրանում գործակալների հավաքագրմանը։

Բայց սա ամբողջ պատմության մեջ երևի թե ամենաանմեղ մասն է։ Իսրայելը հեռավար մարտերի համար իհարկե ունի պոտենցիալ, սակայն ցամաքային գործողությունների համար Իսրայելը չունի բավարար ներուժ, եթե չասենք, որ իրանական ցամքային զորքերը գետնի վրա ունեն առավելություն։ Իսկ դա վտանգ է, մտնել երկարատև և արյունալի մի կռվի մեջ, որտեղից չկա ելք, այն էլ հաղթական։

Հետևաբար Իսրայելը կարիք ունի մահմեդական այնպիսի երկրի, որը կկարողանա դիմակայել իսլամական արմատականությանը, որը կընկալվի գոնե առանձին խմբերի կողմից որպես իսլամական աշխարհի մաս և ունի ուղիղ ցամաքային սահման՝ զորքերի պարենավորման և լոգիստիկ շղթայի ապահովման համար, եթե պատերազմն Իրանի դեմ հանկարծ հասնի նման փուլի։

Սա է պատճառներից մեկը, որ Իսրայելը չի օգտագործում ամբողջ ծավալով իր «շախմատային ձին», այն թողնելով որպես գործողությունների զարգացման պիկի համար անակնկալ։

Թերևս սրանից բացի միակ դեպքը, երբ Իսրայելը կակտիվացնի Ադրբեջանի գործոնը, դա այն դեպքն է, երբ զգա, որ չի կարող դիմակայել Իրանին և չի էլ կարող հասնել զինադադարի։ Այս դեպքում կբացվի Իրանի համար երկրորդ ճակատ, ինչը կջլատի իրանական ուժերը և հնարավորություն կտա Իսրայելին վերախմբավորել ուժերը։

Ադրբեջանում այս պահին էլ ակտիվ հակաիրանական արշավ է տարվում, ակտիվացվել են ներքին ազգայնական և մոլեռանդ պանթյուրքիստական ուժերը, և այս տեղեկատվական հոսքերը ունեն մի նպատակ՝ անհրաժեշտության դեպքում պատրաստել Իրանի դեմ ռազմական գործողությունների»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի