copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 19:31 20-06-2025

Քաղաքական հետապնդում է․ ինչու «Տաշիր Պիցցա»-ն նախկին խախտումների համար դաժան չպատժվեց

Առաջին դեպքը չէ, երբ «Տաշիր Պիցցա»-ում հայտնաբերվում են սննդի անվտանգության խախտումներ։ Վերջին տարիներին մի քանի նման դեպքեր են արձանագրվել, բայց այս անգամ արձագանքը շատ խիստ էր՝ միանգամից մի քանի մասնաճյուղեր կասեցվեցին։

Այսօր դրանց թիվը հասավ 12-ի։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանից փորձեցինք հետաքրքրվել, թե, ըստ նրա, ինչո՞վ է այս դեպքը տարբերվում նախորդներից։

«Այս հարցի պատասխանը բոլորը գիտեն։ Փոխվել է գործադիր իշխանության վերաբերմունքը «Տաշիր գրուպ»-ի նկատմամբ։ Քանի որ ՀՀ-ում սննդի անվտանգությունը պետք է պահպանվեր, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց կան խախտումներ, որոնց հիման վրա կասեցում տալը իրավական տեսանկյունից կարող է լինել հիմնավոր։ Մյուս կողմից՝ գիտենք, որ առարկայական տեսանկյունից դա չի արվել և չի արվում։ Օրինակ՝ եթե պատի վրա կա վնասված տեղ, և այն չի լվացվում, մենք կարող ենք ենթադրել, որ այդ պատը մեկ տարվա մեջ կարող էր վնասվել, բայց երբ առաստաղն է կառուցված սխալ, ապա պարզ է, որ առաջին իսկ օրվանից է այդպես կառուցված։ Այսինքն՝ նախորդ տարիներին այդ խախտումները տեսել են և չեն կասեցրել, իսկ հիմա կասեցրել են»,- նկատեց նա։

Պիպոյանի կարծիքով՝ Եթե Սննդի անվտանգության տեսչական մարմինը ՀՀ-ի բոլոր հանրային սննդի կետերը ստուգի այդ տրամաբանությամբ, մենք կհամարենք, որ ունենք նորմալ կառույց։ Բայց քանի որ մենք գիտենք, որ չի ստուգել և չի էլ պատրաստվում ստուգել մնացածներին, հասկանում ենք, որ մենք գործ ունենք քաղաքական պատժիչ գործողության հետ։

Նրա համոզմամբ՝ նախորդ խախտումների ժամանակ ընկերության առջև կասեցումներ չդրած մարմինը պատասխանատվության չի ենթարկվելու։

«Այստեղ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Երկրորդ կարծիք չինել չի կարող։ Ամեն դեպքում, անվտանգության նկատմամբ հսկողություն թող անեն, բայց թող անեն բոլորին, ոչ թե մեկին»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում