Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 20-06-2025

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյա՛ն, վախենում եմ քո համար, ոստիկանությունը քեզ չի պաշտպանելու․ Նինա Կարապետյանց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։

Հաղորդաշարի շրջանակներում Նինա Կարապետյանցի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության, դրա շարժառիթների ու հետևանքների, Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների ու հակասահմանադրական արարքների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված ամոթալի արշավի, դրա անթույլատրելիության, ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանի ընտրության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նինա Կարապետյանցը նկատեց՝ վախենում է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ ոստիկանությունը նրան չի պաշտպանելու։ «Որ պահից տեսան բավարար թվով մարդիկ, իմացեք, որ ոստիկանությունը, Նիկոլ Փաշինյա՛ն, քեզ չի պաշտպանելու, քեզ չեն պաշտպանելու։ Ես վախում եմ, որովհետև ես ուզում եմ, որ քո դատավարությունը լինի, ես անպայման ուզում եմ նստել, ինչպես որ մարտի 1-ից հետո գալիս էի ձեր բոլոր դատավարություններին՝ որպես դիտորդ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու, ես ուզում եմ այ էդ նույն դատավարությունների պրոցեսն անցկացնել ու տեսնեմ, որ ձեր իրավունքները հանկարծ չխախտվեն, որ դուք օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեք»,- ասաց նա՝ շեշտելով, որ որպես փաստաբան Նիկոլ Փաշինյանին չի պաշտպանի, բայց կհետևի, որ նրա իրավուքները չխախտվեն։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, ով ուզում է շատերին իրեն հանցակից դարձնել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի