copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:36 17-09-2025

«Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա». Նինա Կարապետյանց․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերը ներկայացնում է արտախորհրդարանական ուժերի գործունեությունը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որը արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հիմա արդեն վստահ չէ, որ քաղաքական իրադարձությունները թույլ կտան հասնելու 2026 թվականին։ «Կա մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա։ Սա է պատճառը, որ մեր թիմը շատ արագ տեմպերով աշխատում է բոլոր այն ծրագրերի վրա, որոնք պետք է ներկայացնենք հանրությանը։ Հիմնական նպատակը կառավարման մոդելի փոփոխության մասին է։ Այս դեպքում այլեւս որեւէ անձ կամ թիմ չի կարողանալու զավթել իշխանությունը»,- ասաց Նինա Կարապետյանցը։ Նա նաեւ նշում է, որ նպատակ ունեն ստեղծելու մի համակարգ, որտեղ փորձ, գիտելիք, արժեհամակարգ ունեցող մարդիկ, որոնք չեն ուզում կուսակցական դառնալ, կկարողանան այդ սկզբունքները պահելով՝ տարբեր պաշտոններ զբաղեցնել եւ իրենց փորձը փոխանցել ավելի երիտասարդ մասնագետներին։ Նինա Կարապետյանցի խոսքով՝ ունեն նաեւ մշակած ծրագիր, որի կիրառման պարագայում կզրոյացվի կոռուպցիան, կաշառակերությունն ու թմրանյութերի օգտագործումը Հայաստանում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում