Ներքին 4 տարի առաջ - 15:38 31-03-2022

Մենք ցեղասպանության խնդրի առաջ ենք կանգնել, իսկ միջազգային կառույցները չեն կանխում դա. Նինա Կարապետյանց

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա էին անում՝ ասելով, որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ թշնամու կողմից տեղի է ունենում էթնիկ զտման քաղաքականություն։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մասնակցում է բոլոր այն հավաքներին, որին ունենում է հնարավորություն մասնակցելու։ Հասարակությունը պետք է այս հարցի շուրջ միասնական լինի, մենք մի քանի թև ունենք, պետք է փորձենք մեր ներսի իշխանություններին և միջազգային մարմիններին հասկացնել, որ տեղից շարժվեն։

«Այն, որ նրանք իրենց սխալը զգում են, դա ակնհայտ է, խնդիրն այն է, թե ինչպես են իրենք այս ամենին արձագանքում։ Շատ կարևոր է, որ միջազգային կառույցների անդամները տեսնեն, որ հասարակությունը իրենցից սպասելիք ու պահանջ ունի։ Այս կառույցները տարիների ընթացքում շատ կարևոր գործողություններ են կատարել, հետաքրքիր հետազոտական ծրագրեր են արել, բայց ամենակարևորն այն է, որ երբ ցեղասպանական խնդրի առաջ ենք կանգնել, ու այն կառույցները, որոնք դատապարտված են կանխելու դա, չկան»,- ասաց նա։

«Իրենց ներկայացուցիչները հարմար են համարում զուգահեռ իրականության մեջ գնալ Շուշի և մասնակցել տոնակատարությանն ու շնորհավորանք հնչեցնել։ Չի կարող այսպիսի բան լինել։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր անտարբերությամբ պատասխանատու է այն բոլոր գործողությունների համար, որոնք մինչ այժմ եղել են Արցախում»,- հավելեց իրավապաշտպանը։

Պետրոսյան Քնարիկ


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում