Ներքին 3 ամիս առաջ - 17:25 05-06-2026

Սա 100-օրյա նախագիծ չէ միայն ընտրությունների համար. մեր թիմակիցները շարունակելու են քաղաքական գործունեությունը. Նինա Կարապետյանց

Մերի Հակոբյան

Լրագրող

«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը հայտարարել է, որ քաղաքական ուժը մտադիր է շարունակել իր գործունեությունը նաև ընտրություններից հետո՝ անկախ ընտրական արդյունքներից։

Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցությունը կարողացել է աջակցություն ստանալ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներից և իր գաղափարները հասանելի ու ընկալելի դարձնել քաղաքացիների համար։

«Մենք ունենք ընտրողներ թե՛ տարեցների, թե՛ միջին տարիքի քաղաքացիների շրջանում։ Կարողացել ենք ոչ միայն հասնել մարդկանց սրտերին, այլև մեր գաղափարները դարձնել հասկանալի, ընդունելի և ցանկալի»,- նշել է Կարապետյանցը։

Նա ընդգծել է, որ կուսակցության գործունեությունը չի ավարտվելու ընտրություններով և շարունակական բնույթ է կրելու։

«Սա 100-օրյա նախագիծ չէ միայն ընտրությունների համար։ Ընտրություններից հետո ևս մեր թիմակիցները շարունակելու են քաղաքական գործունեությունը։ Հնարավոր է՝ նույն ձևաչափով, հնարավոր է՝ տարբեր թիմերով, սակայն այդ գործունեությունը շարունակվելու է»,- ասել է նա։

Կարապետյանցի խոսքով՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը միավորել է տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց՝ սկսած լիբերալներից մինչև պահպանողականներ, որոնք կարողացել են ընդհանուր հարցերի շուրջ համագործակցել և հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Նա նաև վստահեցրել է, որ ընտրություններից հետո քաղաքական ուժը կներկայացնի նոր նախաձեռնություններ և ծրագրեր։

«Մենք մնալու ենք քաղաքական դաշտում և ներկայացնելու ենք նոր նախագծեր՝ ավելի երկարաժամկետ, ավելի խորքային և բովանդակային»,- եզրափակել է Կարապետյանցը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից