Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում անցորդ աղջիկը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի ուղղությամբ՝ չնայած տարածքում իսրայելցի ոստիկանների ներկայությանը։
Տեսախցիկների
տեսագրությունը հրապարակել է Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։
Կադրերում երևում է, թե ինչպես են աղջիկն ու նրան ուղեկցող կինը անցնում վանքի մոտով, որտեղ գտնվում է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նստավայրը։
Աղջկա արարքից հետո ոստիկանները մոտեցել են նրանց։
«Ի պատիվ նրանց՝ նրանք անմիջապես միջամտեցին։ Արդյոք նա պատիժ կկրի՞։ Խիստ կասկածում եմ»,- գրել է Բալյանը։