copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:23 11-06-2025

Հունաստանը ծրագրում է Էգեյան ծովում հնդկական ռազմաբազա ստեղծել

Հունական «Pentapostagma» թերթը հոդված է հրապարակել՝ այն վերնագրելով «Էրդողանի աշխարհաքաղաքական հաղթանակը»։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափումը Էրդողանի կառավարության խոշոր հաջողությունն է և կարևոր նշանակություն ունի Հունաստան-Թուրքիա քաղաքական հարաբերությունների համար։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիան փակում է 40-ամյա ներքին վերքը, միաժամանակ Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Սիրիայում գտնվող փորձառու թուրքական բանակը կարող է դուրս բերվել այն տարածքներից, որոնք կարող էին օգտագործվել Հունաստանի դեմ»։

Հունական մամուլը Էրդողանի «երկրորդ մեծ հաղթանակը» համարում է Սիրիայում Թուրքիայի ազդեցության աճը՝ առանց ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից որևէ հակազդեցության։ Ենթադրվում է, որ Թուրքիայի հաջողությունները Սիրիայում, ներառյալ օդային բազաները, կարող են օգտագործվել Կիպրոսի և Կրետեի դեմ պաշտպանական ճակատ բացելու համար։

«Էրդողանը ցանկանում է հիմքեր ստեղծել Հունաստանի կղզիների նվաճման համար»։

Ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Նյու Դելին ցանկանում է վրեժ լուծել Թուրքիայից՝ վերջին պատերազմում Պակիստանին ցուցաբերած բացահայտ աջակցության համար։ Իսկ Հունաստանն էլ ձգտում է օգտվել Թուրքիա-Հնդկաստան լարվածությունից և Էգեյան ծովում ու Հարավարևելյան Միջերկրականում Հնդկաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչպես նաև հնդկական BRAHMOS հրթիռներ ձեռք բերել։

Ընդհանրապես Հունաստանի կառավարությունը վերջին տարիներին պաշտպանության ոլորտում սերտ համագործակցություն է զարգացրել Հնդկաստանի հետ։ աջակցում է «Հնդկական միջանցք» նախագծին (Հնդկաստան-ԱՄԷ-Սաուդյան Արաբիա-Իսրայել-Կիպրոս-Հունաստան-ԵՄ), որը համարվում է Թուրքիային հակակշիռ քայլ։

Թուրքական մամուլը շեշտում է, որ վերջին շրջանում հունական լրատվամիջոցները հաճախ է անդրադառնում Էգեյան ծովում հնդկական ռազմաօդային և ռազմածովային բազա ստեղծելու գաղափարին։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի