copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:12 06-06-2025

Սա խայտառակություն է. վերջ տվեք Գյումրիում հանդեսներ կազմակերպելուն. Նաիրա Գրիգորյան

Նաիրա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Սա խայտառակություն է՝ վերջ դրեք հանդեսներ կազմակերպել Գյումրիում առանց մեզ հետ քննարկելու։ Քնից արթնանալ ու որոշել, որ 4 օրում պետք է փառատոն անել՝ 2-3 հոգու համար՝ դարբինների, պանրի ու եսիմ ինչ էշության։ Երբ լուրջ փառատոն կազմակերպողների հետ քննարկվում է այս փառատոնը բերել Գյումրի եւ լուրջ հոսքեր ապահովել, մեկը որոշել է առաջ ընկնել ու մուրացկանություն անել։

Ոչ պրոֆեսիոնալներին, որ չեն կրճատում ու դուրս շպրտում պետական կառույցներից այ սրան ենք ականատես լինում։

Քաղաքապետարանը տեղյակ չէ իր իսկ լոգոն ինչու՞ է հայտնվել այստեղ։ Դիլիջանը, ուշադրությու’ն, Հայաստանի ամենամեծ գարեջրի արտադրողի քաղաքում՝ Գյումրիում, փառատոնի հովանավոր է։ Առհասարակ եթե կազմակերպել չգիտեք ու ձեր տնեցիքի համար տիկնիկային եք բեմադրում գոնե քննարկումներ կազմակերպեք։ Հերիք է 100 դրամի համար փչացնեք միջոցառումների, քաղաքի իմիջը …

Ընդհանրապես ովքե՞ր են սրանք, ի՞նչ խեղկատակություններ են անում Գյումրիում ու ովքե՞ր են թույլ տվել։
Հն՞ Գյումրու քաղաքապետարան …

Դուք ընդհանրապես ինչի՞ց եք տեղյակ…

Ու՞մ համար է էս տոնահանդեսը, եթե քաղաքի բնակիչները իրազեկված չեն, Երեւանի եւ առհասարակ հանրապետության ոչ մի լուրջ տուր օպերատոր գաղափար չունի։ Էս անհայտ բեմադրողներին ինչու՞ եք թույլ տալիս մեծամասշտաբ միջոցառումը փչացնեն իրենց երգ ու պարով։

Վերջապես ձեր շենքում ո՞վ կա ողջ, շնչող օրգան»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի