copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:59 04-06-2025

Մինչ Երևանը քննարկում է, Թբիլիսին արդեն բացել է «չոր նավահանգիստ». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «Մինչ Երևանն արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն առանց ամպագոռգոռ հայտարարությունների:

Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը։

Այս օբյեկտը միանալու է «Միջին միջանցքին», որը կապում է Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան։

Նավահանգիստն արդեն ընդունել է Բաթումիից ժամանած առաջին գնացքը՝ 30 կոնտեյներներով։ Սկզբնական փուլում տերմինալը կարող է սպասարկել մինչև 100 հազար կոնտեյներ տարեկան, իսկ «նավահանգստի» կառուցման բոլոր փուլերի ավարտից հետո՝ մինչև 200 հազար։ Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային տրասպորտային հաղորդակցությունների լուսանցքում:

Ինչը տրամաբանական է, երբ երկրի տրանսպրտային ռազմավարությունը սահմանափակվում է «խաղաղության խաչմերուկի» մասին գովազդային բուկլետով»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել