copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:22 03-06-2025

Ի՞նչ է անում իսրայելական նավը Թուրքիայում. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի՞նչ է անում իսրայելական նավը Թուրքիայում։

Պաղեստինյան «կարմիր գծերի» նկատմամբ իր հավատարմության մասին թուրքական ղեկավարության բարձրաձայն հայտարարությունների ֆոնին իսրայելական նավերը շարունակում են կանգառել թուրքական նավահանգիստներում։

Օրերս Դերինջեի նավահանգիստ ժամանեց իսրայելական ZIM Integrated Shipping ընկերությանը պատկանող Marla Bull նավը։

Ցուցարարների կողմից խաղաղ շրջափակման փորձն ավարտվեց ձերբակալություններով:

Համեմատության համար. 2024 թ. հոկտեմբերին նույն նավին թույլ չտվեցին մուտք գործել Հունաստանի Պիրեուս նավահանգիստ՝ արհմիությունների և պացիֆիստ-ակտիվիստների ճնշման պատճառով։ Իսրայելի Հայֆա նավահանգիստ ուղևորվող նավը բեռնված էր զինամթերքով։

ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը փաստացի ավելի հետևողական է քաղաքական ու բարոյական պատասխանատվության հարցերում:

Կոնտրաստը հատկապես ցայտուն է դրսևորվում տնտեսական չափանիշը դիտարկելիս։

Իսրայելը շարունակում է ադրբեջանական նավթ ստանալ Թուրքիայի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով:

Այսպիսով, Անկարան հայտարարում է Պաղեստինի աջակցության մասին, բայց միաժամանակ հանդես է գալիս որպես լոգիստիկ միջնորդ՝ տարածաշրջանում Իսրայելի շահերի սպասարկման գործընթացներում»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել