copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:11 03-06-2025

«Բիլազուկ»-ից վերջապես պրծանք. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր «Տատիկների գործով» դատական առաջին նիստն էր։ Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ։
Ես ունեի երկու միջնորդություն. առաջինը՝ Կիմա տատի կյանքը հեշտացնելու, մյուսը՝ հա՛մ իր, հա՛մ իմ կյանքը հեշտացնելու մասին։ Մասնավորապես, առաջին միջնորդությամբ ես խնդրել էի վարչական հսկողությունն իրականացնել առանց «բիլազուկի»*։ Երկրորդ միջնորդությամբ խնդրել էի թույլ տալ, որ հետագա դատական նիստերն անցկացվեն Կիմա տատի բացակայությամբ՝ որ Գյումրիից ամեն անգամ ստիպված չլինի հասնել Երևան։

Առաջին միջնորդությունս բավարարվեց. «բիլազուկ»-ից վերջապես պրծանք։ Երկրորդը՝ մերժվեց։ Ստիպված եմ ամեն անգամ կազմակերպել Կիմա տատի գալ-գնալը։
Ասածս ինչ է։ Հարգելի՛ գյումրեցի ընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք Կիմա տատի Երևան գալն ապահովելու գործում։ Վերադարձը ես կապահովեմ։ Առաջիկա նիստերը՝ հուլիսի 3-ին ու 10-ին։
* Բիլազուկ© (հեղինակային իրավունքը՝ Կիմա տատի) - ոտքին կամ ձեռքին ամրացվող՝ էլեկտրոնային հսկողության սարք»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել