copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:49 02-06-2025

Էկոլոգիական քողի ներքո շարունակվում է հայկական «խաղաղ ատոմի» դեմ մղվող համակարգված պայքարը. փորձագետ

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Հունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների հանրահավաքին կրկին հնչել են Հայկական ԱԷԿ-ը փակելու պահանջներ:

Երևույթն ինքնին նոր չէ:

Հայկական «խաղաղ ատոմը» ավանդաբար հանդես է գալիս մի շարք թուրքական կառույցների քննադատության թիրախ, որոնք փորձում են ներկայացնել կայանը որպես տարածաշրջանի համար բնապահպանական սպառնալիքի աղբյուր։ Միևնույն ժամանակ, անտեսվում են ինչպես կայանի տեխնիկական վիճակի, այնպես էլ դրա միջազգային վերիֆիկացման վերաբերյալ ակնհայտ փաստերը։

Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական հսկողության տակ և բազմիցս ենթարկվել է ինչպես կանոնավոր ստուգումների, այնպես էլ մասնագիտացված սթրես-թեստերի։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի 2023 թ. այցը Հայաստան հաստատեց, որ կայանը շահագործվում է միջազգային չափանիշներին համապատասխան։

Դրանում կենտրոնական է «Ռոսատոմ»-ի դերը:

Ռուսական պետական կորպորացիայի շնորհիվ իրականացվեց կայանի տեխնիկական արդիականացման լայնածավալ նախագիծ, որը ապահովեց անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև առնվազն 2036 թ.:

Արդիականացումը թույլ տվեց ոչ միայն բարձրացնել կայանի անվտանգության մակարդակը, այլև համապատասխանեցնել այն էներգաարդյունավետության և կայունության նոր պահանջներին։

Ակնհայտ է, որ էկոլոգիական քողի ներքո շարունակվում է հայկական «խաղաղ ատոմի» դեմ մղվող համակարգված պայքարը»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել