copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:06 02-06-2025

Երևանի որոշ փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը

Երևանում հունիսի 4-ից կարգելվի մեքենաների կանգառը Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ. 15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում։

Մեքենանների կանգառը կարգելվի նաև Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա - Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա - Սբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ: