Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:00 29-04-2022

Մեքենաների ավտոերթ ու բողոքի ակցիա Երևանի փողոցներում

Այսօր՝ ժամը 12:30-ին, Աբովյան պուրակից սկսվել է ավտոշարասյունով երթ դեպի Երևանի տարբեր փողոցներ՝ հասնելով մինչև Բագրատունյաց փողոց։ Թվով հարյուր մեքենաներ, որոնցից լսվում էր «Զարթնի՛ր, Լաո» երգը, իրականացնում էին խաղաղ բողոքի ակցիա ավտոերթի միջոցով՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Երթի մասնակիցները ակցիայի ողջ ընթացքում բարձրաձայն կանչում էին՝ «Առանց թուրքի, առանց Նիկոլ Հայաստան»։

Մասնակիցները ակցիան իրականացնելու ընթացքում բաժանվեցին Երևանի տարբեր փողոցներում՝ իրազեկումներ անելու համար։ Նրանք տասը պտույտ կատարեցին Երևանի փողոցներով, որից հետո քաղաքացիները նրանց դիմավորեցին՝ ծուխ արձակելով։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը՝ առաջացնելով խցանում։ Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ