copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 20:27 02-06-2025

Բրյուսելը Լոնդոնի հետ խրախուսում է Ուկրաինային պատերազմը շարունակելու հարցում. քաղաքագետ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միացյալ Նահանգները ծանուցել է եվրոպացի դաշնակիցներին, որ Ռուսաստանը «անհամաչափ պատասխան» է պատրաստում ավիաբազաների վրա հարձակմանը: Եվ ցավալին այն է, որ հավանաբար դա տեղի կունենա Ստամբուլի բանակցություններին զուգահեռ:

Հետաքրքիր է նաև այն, որ Սպիտակ Տունը պաշտոնապես հայտարարեց, որ տեղեկացված չեն եղել այդ ռազմական գործողության մասին: Պարզ է նաև, որ այս յուրահատուկ ռազմական գործողությունը, երբ բեռնատարներով դրոնները տեղափոխում են թիկունք և տիեզերական կապով գործողության մեջ դնում, իրականացվել է երկու-երեք եվրոպական երկրների հատուկ-հետախուզական ծառայությունների կողմից, բրիտանականի ղեկավարությամբ: Հավանաբար ռազմական փորձագետները մոտ ժամանակներում կտան դրա գնահատականը: Ինչ՞ հետևություններ կարելի է անել: Այն, որ ամերիկյան կողմը տեղյակ չի եղել՝ կասԿած չի հարուցում: Փաստորեն կրկին անգամ համոզվում ենք, որ Հավաքական Արևմուտք բևեռն արդեն երկատված է:

Վաշինգտոնը ձգտում է հասնել խաղաղության, Բրյուսելը Լոնդոնի հետ խրախուսում է Ուկրաինային պատերազմը շարունակելու հարցում: Փաստորեն ստացվում է ռուսական «անհամաչափ պատասխանի», որն Աստված չանի վերածվի միջուկային հարվածի, շահառուներ կան: Թուրքիայի առաջնորդ Էրդողանը իսկապես նպաստում և օժանդակում է զինադադարին, իսկ «ժողովրդավարների» կաբինետներում ծնվում և իրականացվում են ռազմական չտեսնված գործողություններ, սառն ու անտարբեր դիտելով արյունահեղ տեսարանները:

Վերջերս պատահաբար դիտեցի մի տեսանյութ որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Պաղեստինի ներկայացուցիչը իր ելույթի ժամանակ սկսեց արտասվել, երբ ներկաներին ներկայացնում էր արաբ երեխաների զանգվածային սպանդը: Ներկաներից ոչ մեկի դեմքի արտահայտությունը չփոխվեց, նայում էին սառն ու անտարբեր հայացքով: Նույն հայացքն ունեին եզդիների ցեղասպանության օրերին և նաև ուկրաինական արյունահեղության այս օրերին: Հիշեցի նաև մեր արևմտասերների եռանդը, երբ արցախյան գողգոթայի ժամանակ ՄԱԿ-ին դիմելու կոչեր էին անում: Ի՞նչ նոր աղետներ կբերի Մոսկվայի անհամաչափ պատասխանը: Սա է այսօրվա թիվ մեկ հարցը»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել