copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:42 27-05-2025

ՀՀ ԲԴԽ նախագահը բարձրաստիճան պատվիրակության կազմում Սինգապուրում է

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության կազմում եռօրյա աշխատանքային-ճանաչողական այցով Սինգապուրում է։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից, Ասիական զարգացման բանկի կողմից նախաձեռնած այցի նպատակը լուծման այլընտրանքային մեխանիզմներին ու արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձին ծանոթանալն է։

Մայիսի 27–ին, ի թիվս մի շարք հանդիպումների, հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Օրենքի նախարար, Ներքին գործերի երկրորդ նախարար Էդվին Տոնգին։ Հանդիպմանը քննարկվել են ժամանակակից և արդյունավետ իրավական համակարգին առնչվող բարեփոխումները, անդրադարձել են արդարադատության հարցերով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ու երկկողմ գործընկերների հետ համագործակցության եղանակներին։

Գործընկերներն անդրադարձել են արդարադատության մատչելիությանը նպաստող սինգապուրյան գործիքակազմին։

Հայ պատվիրակներին է ներկայացվել արբիտրաժային և մեդիացիոն համակարգերի, թվային դատարանների և արդիական տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում առկա ձեռքբերումները։

Վեճերի լուծման առաջատար կենտրոն Սինգապուրում հայաստանյան բարձրաստիճան պատվիրակությունն այցելելու է ազգային դատարաններ, Սինգապուրի միջազգային առևտրային դատարան, Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոն, Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոն և արդարադատության իրականացմանն առնչվող մի շարք այլ կենտրոններ՝ հանդիպելու ղեկավար կազմին։ Այցի ընթացքում քննարկվելու են վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հաջողված մոդելները և դրանց կիրառման ու տեղայնացման հնարավորությունները Հայաստանում։

Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱՆ տեղակալ Տիգրան Դադունցը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան